Արդեն երրորդ անգամ Կասկադ Քնսալթընթսը թիմային համախմբման ծրագիր է իրականացնում Սեֆ Ինթերնեշնլ վարկային կազմակերպության համար: Միջոցառումը տեղի է ունեցել Արթուրս Աղվերան Ռեզորթում, 2011-ի հուլիսի 8-9-ին բոլոր մասնաճյուղերից ժամանած 120 աշխատակիցների մասնակցությամբ:
Ողջույնից և դինամիկ նախավարժանքից հետո մոդերատորները բաժանեցին մասնակիցներին խմբերի, այնուհետև ներկայացրեցին օրվա ծրագիրը:
Ծրագիրը կազմված էր ծովահենների մասին պատմող մի լեգենդի շուրջ, որտեղ վերջիններս, ապրելով անմարդաբնակ կղզում, հաղթահարում են բազմաթիվ փորձություններ գանձերի որոնման ճանապարհին և, ի վերջո, փոխանակում դրանք փրկության նավի հետ դեպի քաղաքակրթություն վերադառնալու նպատակով:
Տարված լինելով լեգենդով, թիմերը ցուցաբերեցին բացառիկ համախմբվածություն և արտառոց իրավիճակներում որոշումներ կայացնելու կարողություն:
Հանդիպումը եզրափակվեց արկածային օրվա մասին պատմող թիմերի ներկայացրած հետաքրքրաշարժ ու հումորային պատմություններով:





