Կարճատև ընդմիջումից հետո ՄՌ Ակումբը կրկին վերսկսել է իր աշխատանքները: Ակումբակիցների վերջին հանդիպումը տեղի ունեցավ Ա.Թամանյանի թանգարանում, սեպտեմբերի 28-ին:
Օրակարգի երկու հիմնական թեմաներն էին`
Աշխատանքային Օրենսգրքում կատարված փոփոխություններ և նորաստեղծ «ՄՌ Ասոցիացիա»-ի ներկայացում:
Հանդիպման առաջին մասը անցկացվեց բաց քննարկման ձևաչափով:
Այնուհետև, հանդիպման մասնակիցները ծանոթացան ՄՌ Ասոցիացիայի հիմնական նպատակներին ու գործառույթներին` անդրադառնալով նաև մի քանի կազմակերպչական խնդիրների:





