Հունվարի 21-ին, 2011թ. ՄՌ Ակումբի շրջանակներում տեղի ունեցավ ՄՌ ասոցիացիայի հերթական հանդիպումը Երվանդ Քոչարի թանգարանում:
ՄՌ ակումբի հարցման շրջանակներում «Կորպորատիվ մշակույթի դիագնոստիկա և զարգացում» թեման ճանաչվել էր առավել արդիական և ընտրվել ՄՌ ակումբի հերթական հանդիպման քննարկման թեմա: Հանդիպման ընթացքում ՄՌ մասնագետները հնարավորություն ունեցան քննարկելու կոնկրետ իրավիճակներ և փոխանակելու իրենց փորձը: Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկումները շարունակեցին աշխատանքային խմբերում, որին հաջորդեց արդյունքների վերլուծություն և ամփոփում:
Վերջում, ՄՌ Ասոցիացիայի անդամներին առաջարկվեց ավանդական շրջայց թանգարանով, որտեղ նրանք առիթ ունեցան ծանոթանալու Երվանդ Քոչարի կենսագրության ամենահետաքրքիր դրվագներին:





