EnglishРусскийՀայերեն

ՄՌ ակումբը Խաչատրյանի տուն-թանգարանում

2010թ. ապրիլի 28-ին Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ՄՌ ակումբի հերթական հանդիպումը: ՄՌ ակումբի ֆորումի շրջանակներում բացահայտվել էր, որ ազատումների թեման շարունակում է մնալ առավել արդիական: Այսպիսով,  «Ազատումների մշակույթը» կրկին ընտրվեց ՄՌ ակումբի հերթական հանդիպման քննարկման թեմա: Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու կոնկրետ իրավիճակներ,  փոխանակելու իրենց փորձը և ներկայացնելու իրենց կազմակերպություններում կիրառվող մոտեցումները: Այնուհետև մասնակիցներին առաջարկվեց դիտել հատվածներ գեղարվեստական զվարճալի կինոնկարից, որտեղ շոշափվում էր քննարկվող թեման: Հանդիպման վերջում մասնակիցները,  բաժանվելով  հինգ աշխատանքային խմբերի,  մասնակցեցին  դերային խաղի`նախապես առաջարկված սցենարով, որին հաջորդեց արդյունքների վերլուծություն և ամփոփում:
Ավանդական շրջայցն Ա. Խաչատրյանի տուն-թանգարանով առիթ հանդիսացավ մասնակիցների համար աշխատանքային մթնոլորտից տեղափոխվելու մշակույթի աշխարհ:

Get Adobe Flash player

այլ նորություններ

 

Our Clients

Image1\

Արձագանքներ

Edgar Grigorian
Country Senior Officer, Alcatel-Lucent Trade International AG


We have been cooperating with Cascade Consultants since over three years and are very satisfied with the service, noting high level of professionalism, company’s responsiveness and an excellent customer service.

Մեր հարցումը

Առաջիկա ՄՌ Ակումբի քննարկման Ձեր նախընտրելի թեման է`
 

HR Expert Training

HR Expert
Teambuilding

Our profile on LinkedIn