EnglishРусскийՀայերեն

Սկսում ենք միասին!

2010թ. դեկտեմբերի 2-ին Երևանի Կոնյակի Գործարանի տարածքում տեղի ունեցավ Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի առաջին հանդիպումը, որը կազմակերպել էր «Կասկադ Քնսալթընթս» ընկերությունը:
ՄՌ համայնքի ստեղծման գաղափարը հասունացել էր դեռևս 2008թ., երբ սկսեցին անցկացվել  ՄՌ ակումբներ, որտեղ հավաքվում էին ՄՌ առաջատար մասնագետներ` ոլորտի արդի հիմնահարցերը քննարկելու նպատակով:  Ակումբի զարգացմանը զուհգահեռ, ի հայտ եկավ առավել ամբողջական կառուցվածք ստեղծելու անհրաժեշտություն, որը  կզբաղվեր Հայաստանի ՄՌ ոլորտի զարգացմամբ, կարգավորմամբ և նորմավորմամբ:
Միջոցառմանը մասնակցում էին ՄՌ առաջատար մասնագետներ 24 ընկերություններից: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին կազմակերպության կառուցվածքը, հիմնական խնդիրներն ու նպատակները, ինչպես նաև 2011-ին ասոցիացիայի իրադարձությունների նախատեսված ժամանակացույցը: Քննարկումների ընթացքում մասնակիցները կարծիք հայտնեցին կազմակերպության գործունեությունը օպտիմալացնելու նպատակով, ասոցիացիայի կառուցվածքում մի շարք փոփոխություններ ներմուծելու  վերաբերյալ:
Քննարկումների ավարտից հետո մասնակիցներին առաջարկվեց շրջայց Երևանի Կոնյակի Գործարանի տարածքում, որը եզրափակվեց հայկական կոնյակի և նորաստեղծ ասոցիացիայի խորհրդանիշի տեսքով  ձևավորված տոնական տորթի համտեսմամբ:

Get Adobe Flash player

այլ նորություններ

 

Our Clients

Image1\

Արձագանքներ

Эмма Можарова
Руководитель отдела маркетинга РОСГОССТРАХ-АРМЕНИЯ


Команда профессионалов, знающих свое дело. Подготовленная программа была интересной, насыщенной и, главное, полностью соответствовала постав...

Մեր հարցումը

Առաջիկա ՄՌ Ակումբի քննարկման Ձեր նախընտրելի թեման է`
 

HR Expert Training

HR Expert
Teambuilding

Our profile on LinkedIn