2010թ. դեկտեմվերի 25-ին Կասկադ Քնսալթընթսն իրականացրեց թիմային համախմբման մեկօրյա հետաքրքրաշարժ ծրագիր Սորսիո ընկերության ԻՏ երիտասարդ մասնագետների համար:
Տարված լինելով Ձմեռ Պապի կորած ճանապարհի գաղտնիքների բացահայտմամբ, թիմը համախմբվեց ընդհանուր նպատակի շուրջ` հայտնաբերել թաքցրած իրեղեն ապացույցներ` գործի դնելով հնարամտություն և ստեղծագործական միտք:
Աշխատակիցները մասնակցեցին արկածային մրցավազքի, կատարեցին տարաբնույթ վարժություններ և վերջում փոխանակեցին հումորային ու ջերմ բարեմաղթանքներ գալիք 2011-ի համար:





