«Եթե Դուք ուզում եք կատարել ներդրում ՄՌ կառավարման ոլորտի բարելավման մեջ, ապա մենք ունենք առնվազն մեկ պատճառ միանալու համար»:
Ահա այն ուղերձը, որը Կասկադ Քնսալթընթս ընկերությունն հղեց շահագրգիռ կողմերին ՄՌ Ասոցիացիան հիմնադրելիս:
ՄՌ համայնքի ստեղծման գաղափարը հասունացել էր դեռևս 2008թ., երբ սկսեցին անցկացվել ՄՌ ակումբներ, որտեղ հավաքվում էին ՄՌ առաջատար մասնագետներ` ոլորտի արդի հիմնահարցերը քննարկելու նպատակով: Ակումբի զարգացմանը զուհգահեռ, ի հայտ եկավ առավել ամբողջական կառուցվածք ստեղծելու անհրաժեշտություն, որը կզբաղվեր Հայաստանի ՄՌ ոլորտի զարգացմամբ, կարգավորմամբ և նորմավորմամբ:
2010թ. մայիսի 19-ին ՄՌ Ասոցիացիան ձեռք բերեց իրավաբանական անձի կարգավիճակ և ներկայումս ընդգրկում է ավելի քան 20 գործող կազմակերպությունների ՄՌ բաժնի ղեկավարներ, որոնք ակտիվորեն մասնակցում են նրա նպատակների իրականացման գործընթացում:
ՄՌ Ասոցիացիայի գործունեությանն ավելի մանրամասն ծանոթանալու համար, այցելեք մեր կայքը`http://www.hrclub.am/hy





