«Կասկադ Քնսալթընթս» ընկերության թիմը նախաձեռնել է
Մարդկային Ռեսուրսների Կառավարման
Ուսուցման կարճաժամկետ ծրագիր
բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ձեռք բերել բազային և պրակտիկ գիտելիքներ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում
Յուրաքանչյուր ոլորտում աշխատելիս, Դուք կարող եք կազմակերպել Ձեր աշխատանքը առավել արդյունավետ և գրագետ, եթե ծանոթ եք և կարողանում ենք կիրառել մարդկային ռեսուրսների (ՄՌ) կառավարման հիմունքները: Այս դասընթացը նպատակաուղղված է փոխանցել ՄՌ ոլորտի հիմնարար գիտելիքներ, հնարավորություն ստեղծել մասնակիցների համար ծանոթանալ ՄՌ ոլորտում կիրառելի լավագույն մեթոդներին և գործիքներին:
Դասընթացը վարելու են Հայաստանում ակտիվ գործող կազմակերպությունների ՄՌ մենեջերներ, որոնք ունեն ՄՌ կառավարման ինչպես պրակտիկ, այնպես էլ դասավանդման զգալի փորձ: Փորձագետների այս թիմը միավորվել է Հայաստանում ՄՌ ոլորտի զարգացումը խթանելու գաղափարի շուրջ, և նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է իրենց գիտելիքները կիսել Ձեզ հետ:
Դասընթացը ներառելու է հետևյալ թեմաները.
1. ՄՌ կառավարում. ներածական
2. Կազմակերպական կառուցվածք
3. Ներկազմակերպական վարքագիծ
4. Հավաքագրում
5. Աշխատանքի մոտիվացիա
6. Աշխատանքի արդյունքների կառավարում
7. Աշխատողների ուսուցում և զարգացում
8. Կոնֆլիկտների կառավարում
9. Աշխատանքից ազատում
10. Աշխատանքային օրենսգիրք
11. ՄՌ գործավարություն
Բացի սովորական դասընթացից, մասնակիցները նաև հնարավորություն կունենան գործնականում կիրառելու ձեռք բերած գիտելիքները հատուկ նախագծերում, որոնք կմշակեն և կիրականացնեն դասընթացավարների ուղղորդմամբ: Նախագծերն իրականացվելու են ինչպես դասավանդող թիմի ներկայացուցիչ ընկերություններում, այնպես էլ «Կասկադ Քնսալթընթս» ընկերության հաճախորդների մոտ:
Դասընթացի տևողությունը 2 ամիս է, մարտի 12-ից մայիսի 15-ը: Դասընթացը կազմակերպվելու է ինտերակտիվ ձևաչափով` յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին` ժամը 15:00-18:00:
Դասընթացի արժեքը 55 000 ՀՀ դրամ է` ներառյալ գործնական նախագծերի իրականացումը:
Լրացուցիչ տեղեկությունների կամ գրանցվելու համար զանգահարել
(374 10) 58 46 96 հեռախոսահամարով:
Խնդրում ենք հայտերը ներկայացնել մինչև մարտի 2-ը՝ training@cascade.am
էլ. փոստի հասցեին ուղարկելով ինքնակենսագրություն (CV) և «Թեմա»(Subject) տողում նշելով «ՄՌ դասընթաց»: Հայտերը կամփոփվեն և դիմորդները կտեղեկացվեն արդյունքների մասին մինչև մարտի 10-ը:
Երևան, 2011





