EnglishРусскийՀայերեն

ՄՌ ՕՆԼԱՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

  • Օնլայն կադրային գործավարություն

ՄՌ օնլայն համակարգը ներքին փաստաթղթաշրջանառության և տեղեկատվության տարածման մեխանիզմ է, որի միջոցով կազմակերպությունը հնարավորություն է ստանում բարձրացնելու ՄՌ կառավարման և գործավարության արդյունավետությունը:

Սովորաբար, մարդկային ռեսուրսների կառավարման ստորաբաժանումները ստիպված են գործ ունենալ հսկայական ծավալով փաստաթղթաշրջանառության հետ, ինչը դժվարեցնում է ինչպես իրենց այնպես էլ ընկերության բոլոր աշխատողների կյանքը: Ահա թե ինչու, ՄՌ ոլորտի մասնագետները շարունակ փնտրում են լուծումներ իրենց կազմակերպության ներսում տեղեկատվության արդյունավետ շրջանառության համար: Ի վերջո ՄՌ բաժնի արդյունավետ աշխատանքի վկայությունն է բարձրորակ ծառայությունների մատուցումը, այլ ոչ թե ավելորդ բյուրոկրատական քաշքշուկը: Մյուս կողմից, կազմակերպության աշխատակիցները ցանկանում են ստանալ ավելի թարմ և ճշգրիտ տեղեկատվություն` ծախսելով ավելի քիչ ժամանակ ու ջանք:

Մենք ստեղծել ենք ՄՌ օնլայն համակարգ՝ ՀՀ օրենսդրության պահանջներին և արևմտյան ստանդարտներին համապատասխան: Համակարգը նպատակաուղղված է կրճատելու ՄՌ թղթաբանության վրա ծախսվող ժամանակը և ծախսերը, մատչելի դարձնելու տեղեկատվությունը, բարելավելու և համակարգելու կազմակերպության ներքին հաղորդակցությունը, այլ խոսքերով՝ հեշտացնելու թե ՄՌ մասնագետների թե աշխատողների կյանքը:

Եթե ցանկանում եք առավել մանրամասն ծանոթանալ ՄՌ օնլայն համակարգի կիրառման եղանակին կամ դառնալ մեր կորպորատիվ հաճախորդը, դիմեք մեզ:
  • Աշխատանքի արդյունքների գնահատման և կառավարման օնլայն համակարգ

Աշխատանքի արդյունավետության գնահատումը և՛ գնահատման գործընթաց է, և՛ հաղորդակցման գործիք: Այն անհրաժեշտորեն նախատեսում է փոխազդեցություն ղեկավարության և աշխատողի միջև, երբ աշխատողի կատարած աշխատանքը քննվում և քննարկվում է՝ նպատակ ունենալով բացահայտել նրա ուժեղ և թույլ կողմերը, բարելավել աշխատանքի գործընթացը  և արդյունքները, հասկանալ զարգացման պոտենցիալը:
Սովորաբար, ղեկավարները և աշխատողները դժկամությամբ են իրականացնում Աշխատանքի արդյունավետության գնահատումը: Նախ, որպես կանոն, այն ընկալվում է որպես ձանձրալի, անարդյունք և ժամանակատար գործընթաց, երկրորդ՝ որպես սուբյեկտիվ և անարդարացի միջոց խրախուսելու սիրելիներին և պատժելու չսիրված աշխատողներին:
Շատ ՄՌ մասնագետներ այդ գործընթացում անընդհատ լսում են «Ես ժամանակ չունեմ, ավելի լավ է իմ գործն անեմ և ոչ թե գնահատականների հետևից ընկնեմ» կամ  «Ո՞րն է սրա իմաստը և ինչու՞ պետք է ես դա անեմ» արտահայտություններ: Այդպիսի կարծիքներն իրականում հիմքեր ունեն, քանի որ աշխատանքի գնահատման ժամանակ, որպես կանոն, անտեսվում է երկու կարևոր նախապայման՝ արդյունքի ստացման ձգտումը թե ղեկավարների և թե աշխատողների կողմից, և օբյեկտիվ հետադարձ կապը:
Աշխատանքի արդյունավետության կառավարման օնլայն սիստեմը, որը մենք մշակել և առաջարկում ենք, ունի մի շարք առավելություններ.
- այն պարզ է կիրառության համար և չի պահանջում ավելորդ լարվածություն
- այն ժամանակատար չէ, քանի որ օնլայն համակարգ է
- այն հիմնված է արևմտյան լավագույն փորձի վրա և հարմարեցված է ներքին շուկային:
Այս ամենը թույլ է տալիս մեզ ասելու, որ ճիշտ կիրառման և տնօրինման դեպքում համակարգը կարող է ընդունվել և արդյունավետ գործել ցանկացած կազմակերպությունում:

Եթե ցանկանում եք առավել մանրամասն ծանոթանալ Աշխատանքի արդյունքների գնահատման և կառավարման օնլայն համակարգի կիրառման եղանակին կամ դառնալ մեր կորպորատիվ հաճախորդը, դիմեք մեզ:

 

 

 

Our Clients

Image1\

Արձագանքներ

Эмма Можарова
Руководитель отдела маркетинга РОСГОССТРАХ-АРМЕНИЯ


Команда профессионалов, знающих свое дело. Подготовленная программа была интересной, насыщенной и, главное, полностью соответствовала постав...

Մեր հարցումը

Առաջիկա ՄՌ Ակումբի քննարկման Ձեր նախընտրելի թեման է`
 

HR Expert Training

HR Expert
Teambuilding

Our profile on LinkedIn