|
Երեքշաբթի, 28. Փետրվար 2012 Ժ. 00:00 |
|
Կասկադ Քնսալթընթս ընկերությունը հրավիրում է մասնակցելու Մարդկային Ռեսուրսների Կառավարման ուսուցման ծրագրին և ձեռք բերելու այդ ոլորտում հիմնարար, պրակտիկ գիտելիքներ
Յուրաքանչյուր ոլորտում աշխատանքը առավել գրագետ և արդյունավետ կազմակերպելու համար Ձեզ անհրաժեշտ է տիրապետել և կիրառել մարդկային ռեսուրսների (ՄՌ) կառավարման հիմունքները: Այս դասընթացի նպատակն է մասնակիցներին փոխանցել ՄՌ ոլորտի հիմնարար գիտելիքներ, ծանոթացնել ՄՌ ոլորտում կիրառելի և արդյունավետ մեթոդներին և գործիքներին: Դասընթացը վարելու են Հայաստանում ակտիվորեն գործող կազմակերպությունների ՄՌ ղեկավարներ, որոնք ունեն ՄՌ կառավարման ինչպես պրակտիկ գործունեության, այնպես էլ դասավանդման զգալի փորձ: Լինելով Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի ներկայացուցիչներ` փորձագետների այս թիմը միավորվել է մեր երկրում ՄՌ ոլորտի զարգացումը խթանելու գաղափարի շուրջ և պատրաստ է գիտելիքներ ու փորձ կիսել Ձեզ հետ:
Դասընթացը ներառելու է հետևյալ թեմաները. 1. ՄՌ կառավարում. ներածական 2. Կազմակերպական կառուցվածք 3. Գրեյդինգ և աշխատավարձերի սանդղակներ 4. Ներկազմակերպական վարքագիծ 5. Հավաքագրում 6. Աշխատանքի մոտիվացիա 7. Աշխատանքի արդյունքների կառավարում 8. Աշխատողների ուսուցում և զարգացում 9. Կոնֆլիկտների կառավարում 10. Աշխատանքից ազատում 11. Աշխատանքային օրենսգիրք և ՄՌ գործավարություն
Դասընթացն անցկացվելու է ինտերակտիվ ձևաչափով`ապահովելով տեսական նյութի յուրացումը պրակտիկ աշխատանքների միջոցով: Դասընթացի տևողությունը 2 ամիս է, յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրերին` ժամը 15:00-18:00, մեկնարկը մարտի 16-ին: Մասնակիցների թիվը`10-12: Դասընթացի արժեքն է` 75 000 ՀՀ դրամ: Գրանցման վերջնաժամկետն է մարտի 12-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (374 10) 58 46 96; (374 94) 58 46 96 հեռախոսահամարներով: Գրանցվելու համար ուղարկել ինքնակեսագրական`training@cascade.am հասցեին «Թեմա»(Subject) տողում նշելով «ՄՌ դասընթաց»: Գրանցվողները կհարավիրվեն հարցազրույցի: |